ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ազատամարտիկներին պետք է աջակցել»

«Ազատամարտիկներին պետք է աջակցել»
11.09.2013 | 15:06

Վաղը ազատամարտիկների ամենշաբաթյա հերթական հանրահավաքի օրն է: Արդեն չորս ամիս նստացույց անող և հրապարակային գործունեություն սկսած ազատամարտիկների հանրահավաքներին մատների վրա հաշված քաղաքական գործիչներ են լինում: Անցյալ հանրահավաքին ներկա էր «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիա» ՀԿ-ի ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Վերջինիս հարցրինք իր մասնակցության պատճառները: Ասվեց, որ կա կուսակցական որոշում` աջակցելու ազատամարտիկների պայքարին, քանի որ դա երկրում փոփոխությունների հասնելու «միակ ճանապարհն է»: «Իսկ մյուս քաղաքական ուժե՞րը»,- կրկին հարցրինք: «Կուսակցությունների հատկապես վերջին 15 տարիների խաբեությունները` մանդատ փախցնելը, իշխանության գրպանը մտնելը և այլն, ապացուցեցին, որ միակ ճանապարհը էս տղաներն են, ովքեր հաղթանակ են տարել Արցախյան պատերազմում և հիմա տեսնելով, որ երկիրը կախվել է անդունդի եզրին, նորից դաշտ են դուրս եկել: ՈՒրեմն` պետք է աջակցել: Ճիշտ ճանապարհ են ընտրել»,- ասաց Գառնիկ Մարգարյանը: «Ասել կուզի` քաղաքական դաշտում այս պահին ամենաանկեղծ ուժը ազատամարտիկնե՞րն են»,- փորձեցինք ճշտել: «Այո: Այսօր այդ ուժն է: Մյուսները տեսեք, թե որտեղ են: Նույն էդ ՀԱԿ կոչեցյալը որտեղ է, յոթ մանդատով Աժ-ում: Ի՞նչ պետք է լինի: Ոչինչ»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ